Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ նիստում քվեարկության դրվեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Հինգ խմբակցությունները` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը և «Ժառանգությունը» հայտարարեցին, որ չեն մասնակցելու այդ քվեարկությանը: 67 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով օրինագիծն ընդունվեց: Ուշագրավ է, որ օրենքի համահեղինակ` ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը չքվեարկեց: Քվեարկությունից հետո աղմուկ բարձրացավ խորհրդարանում, և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց. «Հանգիստ, հանգիստ»:
Yerkir.am-ի հետ զրույցում հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ ոչ հանրապետականներից օրինագծին կողմ քվեարկել է անկախ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, իսկ Հանրապետական պատգամավոր Սպարտակ Մելիքյանը ձեռնպահ է քվեարկել:
Yerkir.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք դիմել են օրենքի համահեղինակին` Միքայել Մելքումյանին, որ կարող է կողմ քվեարկել, սակայն Միքայել Մելքումյանը քվեարկության պահին դահլիճում չի եղել: