| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  5 տարի առաջ - 2020-02-09 10:38
            5 տարի առաջ - 2020-02-09 10:38  
         
                
            Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, Դիլիջանի թունելը՝ բեռնատարների համար փակ է, մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Փակ են նաև Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները, Երևան-Սևան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Փամբակ, Սիսիան-Վայք ավտոճանապարհները և Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհը դժվարանցանելի են:
Կոտայքի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Քուչակի, Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում, Արթիկ-Ախուրյան ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է:
Կոտայքի և Սյունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի և Ճամբարակ քաղաքներում և Սոթք գյուղում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 940 բեռնատար, 60 մարդատար ավտոմեքենա, 1 ավտոբուս և 4 միկրոավտոբուս: