Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Փետրվարի 10-ին՝ ժամը 19:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վայոց ձորի մարզի Մարտիրոս-Սերս, Կոտայքի մարզի Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-«Զանգեր» հատվածը (բուք է) փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:
Չայնիի ոլորանները (բուք է), Ջերմուկ-Գնդեվազ (բուք է), Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1098 տրանսպորտային միջոց՝ 950 բեռնատար և 148 մարդատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։