կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-12 14:11
Քաղաքական

Ռուբեն Մելիքյանի ձերբակալումն ապացուցեց, որ իշխանությունն արտակարգ դրությունը շարունակելու է օգտագործել՝ ճնշելու ազատ խոսքը. Ի. Սաղաթելյան

Ռուբեն Մելիքյանի ձերբակալումն ապացուցեց, որ իշխանությունն արտակարգ դրությունը շարունակելու է օգտագործել՝ ճնշելու ազատ խոսքը. Ի. Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ապօրինի ձերբակալումը մեկ անգամ ևս ապացուցեց, որ իշխանությունը պատրաստ չէ լսել այլ կարծիք և արտակարգ դրությունը շարունակելու է օգտագործել՝ ճնշելու ազատ խոսքը , ինչպես նաև լռեցնելու ընդդիմադիրներին:

Թույլ չենք տալու»։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող իրավաբաններին, որոնք պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը, րոպեներ առաջ ոստիկանության ծառայողները բերման ենթարկեցին։

Բերման ենթարկվածները 4–ն են՝ Ռուբեն Մելիքյան, Ռոբերտ Հայրապետյան, Աշոտ Համբարձումյան, Արմեն Գալստյան։