Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը շատ է կարևորում, որ Արցախի Հանրապետության համապետական ընտրություններում պատշաճ դիտորդական առաքելություն իրականցվի՝ հայտնում է Yerkir.am-ը։ Այս մասին նա ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին․ արտաքին և ներքին անվտանգություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
«Նախորդ ընտրություններին Հայաստանի Հանրապետությունը Արցախ գործուղեց իր հետ սերտորեն կապակցված 2 կազմակերպություների՝ դիտորդական առաքելության․ ես «վերհսկողություն» տերմինը կօգտագործեի։ Մեր կազմակերպությունը մի շարք լրջագույն խախտումներ ներկայացրեց։ Կարծում ենք, որ, քանի որ որևէ արձագանք չեղավ, դա նշանակում է, որ մեր իշխանությունները նույն կերպ են վարվելու նաև այս անգամ․ Արցախ են գործուղելու կազմակերպություններ՝ վերահսկողություն իրականացնելու համար։ Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը պետք է մտածի ինչ-որ ձևաչափով դիտորդություն իրականցնելու մասին, որ համոզվենք, որ այս գործընթացը իրականացվում է իրավաչափորեն և վերահսկողություն չի իրականացվելու»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
Այս գործընթացը նա կարևորեց, որպեսզի Արցախի պետականությունը ունենա լուրջ իրավական երաշխիքներ և քաղաքական շահարկման հարց չդառնա ՀՀ ներքաղաքական օրակարգի լույսի ներքո։
Արցախի Հանրապետության ԿԸՀ-ն արդեն հրապարակել է համապետական ընտրությունների ժամանակցույցը․ փետրվարի 5-15-ը թեկնածուները կարող են ներկայացնել փաստաթղթերը։ Անմիջապես հետո նախընտրական քարոզարշավն է սկսվում և ավարտվում է քվերակությամբ։
«Մենք, փաստորեն, 2 տարի առաջ սկսեցինք շեղվել պետական կառավարման ձևից և մարտի 31-ի ընտրություններից հետո այդ անցումային գործընթացը հասնելու է իր ավարտին և արդեն մենք ունենալու ենք ամբողջապես գործող Սահամանադրություն ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև Արցախի Հանրապետությունում»,-ասաց նա։
Խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում, ինչպիսին Հայաստանի Հանրապետությանն է, ժողովուրդը առաջնային մեկ մանդատ է տալիս խորհրդարանին, որն էլ հետո ընտրում է վարչապետ։ Արցախում ևս, թեև ամբողջական նախագահական կառավարման համակարգ է գործում, առաջնային մանդատը ժողովուրդը տալիս է մեկ օր՝ ընտրելով թե՛ խորհրդարան, թե՛ նախագահ։ Արցախի ընտրակարգի այս մոդելը Ռուբեն Մելիքյանն անվանեց «հայկական նոու հաու»։
Մանրամասն՝ տեսանյութում․