Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի «Միկա»-ն Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում ստուգողական խաղում 2:1 հաշվով առավելության է հասել հարավկորեական «Դեգու»-ի նկատմամբ:
Թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է ուսումնամարզական հավաքի և թիմի առաջիկա ծրագրեի մասին:
«Կիպրոսում անցկացրել ենք երեք մարզում: Ժամանելու օրն էլ՝ փետրվարի 8-ին մարզում անցկացրեցինք: Այս տարի առաջին անգամ էինք մարզվում խոտածածկով խաղադաշտում, իսկ փետրվարի 10-ին առաջին հանդիպումն ունեցանք: Երկու տարբեր կազմերով խաղացինք: Հանդիպումն անցավ բավականին բարդ եղանակային պայմաններում՝ հորդառատ անձրևի եւ քամու ուղեկցությամբ: Հաճելի էր ու գոհացուցիչ, որ հաղթեցինք: Մեր մրցակիցը՝ հարավկորեական«Դեգուն» բավականին ամուր թիմ էր: Այնքան էլ տեղյակ չէինք մեր մրցակցից, թե ինչ խաղաոճ ունի, ինչպես է խաղում: Մեզ համար հետաքրքիր էր մրցել ասիական թիմի հետ, մենք երբեք այդ դպրոցի ներկայացուցիչների հետ չէինք խաղացել ու չգիտեինք, թե ինչ ֆուտբոլ են դավանում: Երկու տարբեր խաղակեսեր էին: Առաջին կեսում մենք քամու ուղղությամբ էինք խաղում, երկրորդը՝ դիմահար քամու դեմ: Երկու գեղեցիկ գոլ խփեցինք, սակայն նաև ոճ պարտադիր գոլ բաց թողեցինք. պաշտպանները դիրքային սխալ թույլ տվեցին: Գոհ եմ տղաների աշխատանքից, մեծ աշխատանք կատարեցին: Նշեմ, որ մեր թիմը հոգնած ֆոնի վրա էր խաղում, մեծ արագություններ ակնկալել դժվար էր, բայց տղաները հաջողությամբ կատարեցին իրենց առաջադրանքը: Եթե հոգնածությունն անցի, ոտքերը թեթևանան, ավելի լավ մարզավիճակ ձեռք կբերեն: Հիմա նորմալ պայմաններում շարունակում ենք մեր աշխատանքը եւ պատրաստվում ենք փետրվարի 15-ին նախատեսված «Ուրալի» հետ հանդիպմանը»,-ասել է Ոսկանյանը: