|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարաները փետրվարի 2-ի ժամը 01:58-ից 04:30-ը արգելափակումից դուրս են բերել ավելի քան 100 ավտոմեքենա:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փետրվարի 2-ին, ժամը 01:20-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները տաքացվող վրանային ժամանակավոր հենակետեր են տեղափոխել «ԳԱԶել» (վարորդ՝ Արթուր Գ.), «Mercedes», «Opel» (վարորդ՝ Հովո Ի.), «Mercedes» (վարորդ՝ Արմեն Ղ.), «Opel» (վարորդ՝ Արտյոմ Ա.) մակնիշների ավտոմեքենաների վարորդներին և 29 ուղևորի։