| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի դին՝ գրել է InfoPort.am-ը՝ հղում անելով իրավապահ համակարգում իր աղբյուրներին։ Կայքի հավաստմամբ․ «Դին կապկպված է եղել կպչուն ժապավենով։ Ըստ նախնական տվյալների նա ջրում մնացել է մոտ յոթ օր։ Հայտնաբերվածը տարեց տղամարդ է։ Հատկանշական է, որ դին հայտնաբերել են մի քանի օր առաջ, բայց փաստի մասին որևէ տեղեկատվություն չի եղել։ Ավելին, գործը Սևանի քննչական բաժնից սեղափոխվել է Երևան։ Աղբյուրի հավաստմամբ, այս գործը պահվում է խիստ կոնֆիդենցիալության պայմաններում։ Նշենք, որ ըստ նախնական վարկածի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ով մարտի 1 գործով առանցքային վկա էր, ինքնասպանություն է գործել իր ամառանոցում։ Ըստ նախաքննության, ինքնասպանության ժամանակ ամառանոցում եղել է մի մարդ։ Արդյոք դա եղել է մահացած պահակը, մեր աղբյուրը չմանրամասնեց»։
Այս լուրի մասին Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանն ասաց, թե նախնական հայտնում է, որ 7 օր առաջ Սևանում դի չի հայտնաբերվել, քրեական գործ չկա հարուցված:
«Սևանում տղամարդու դի է հայտանբերվել անցյալ տարի աշնանը, որի վերաբերյալ Կոմիտեն ավելի վաղ հայտարարությամբ հանդես եկել է»,- նշեց Ն. Հարությունյանը։
Հիշենենք, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան մասին լուրը ևս տարածվել է անցյալ տարի աշնանը՝ 2019-ի սեպտեմբերի 24-ին։