|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Փետրվարի 1-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Մասիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից Yerkir.am-ին հայտնում են, որ առատ ձյան և քամու պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար։
Սաստիկ բքի պաճառով դժվարանցանելի են Թալինի տարածաշրջանի՝ Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհը և Ախուրյանի տարածաշրջանի՝ Քեթիի լեռնանցքը։ Աշոցքի և Արթիկի ավտոճանապարհներին բուք է։
Վարդենյանց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: