|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Լիբանանը խուսափեց ամենավտանգավորից: Երեք ամսվա անորոշությունից և սպասումից հետո նոր վարչապետը կարողացավ համաձայնության գալ մյուս ուժերի հետ: Նոր կառավարությունը կազմված է:
20 նախարարներից ոչ մեկը նախկինում երբեք նախարար չի եղել, նրանցից վեցը կանայք են: Առաջին անգամ արաբական աշխարհում պաշտպանության նախարարը կին է: Եվ առաջին անգամ Լիբանանի պատմության մեջ կառավարությունում ներգրավված է հայուհի նախարար՝ Վարթինե Օհանյանը կգլխավորի երիտասարդության և սպորտի նախարարությունը:
Լիբանանահայ համայնքի գլխավոր քաղաքական ֆիգուրը, խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին գոհ է կառավարության կազմից: Ու թեև նախորդ կառավարությունում աշխատում էր երկու հայ նախարար՝ չի համարում, թե հայերը զիջեցին դիրքերը: Ըստ Լիբանանի սահմանադրության, եթե կաբինետը 30 հոգանոց է, հայերն ունենում են նախարարական երկու պորտֆել, 20 նախարարի դեպքում՝ մեկը: Մյուս համայնքները ևս աթոռներ են կորցրել:
Հիմա հայերի և լիբանանցիների գլխավոր սպասելիքն այս կառավարությունից՝ հնարավորինս արագ հանգստացնել փողոց դուրս եկած լիբանանցիներին և ավելի արագ լուծումներ գտնել կոռուպցիոն ու տնտեսական ճգնաժամից երկիրը դուրս բերելու համար: