Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Թուրքիայի նախկին ԱԳՆ ղեկավար և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից նորաստեղծ «Ապագա» կուսակցության փոխնախագահ Էթյեն Մահչուփյանը թուրքական T24.com.tr կայքի տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է երկրի ներքաղաքական կյանքին:
«Եթե Դավութօղլուն պատմի իր հետ տեղի ունեցածներն ու այն, ինչ գիտի, ապա մեր պատմության վերջին շրջանը նորից, բայց արդեն այլ ձև կգրվի: Գիտեմ, որովհետև որոշ մասերը լսել եմ, բայց պատմելն իմ գործը չէ», - նշել է Դավութօղլուի կառավարությունում վարչապետի խորհրդականի պաշտոնը ժամանակին զբաղեցրած Մահչուփյանը:
Նշենք, որ Էրդողանի կառավարությունում ժամանակին ԱԳՆ ղեկավար աշխատած Դավութօղլուն, ով հեղինակել է բազմաթիվ գրքեր Թուրքիայի աշխարհաքաղաքական ուղղվածության մասին, համարվում է Էրդողանի իշխանության օրոք մեկնարկած արտաքին քաղաքական վեկտորի հեղինակը, և նույնիսկ Էրդողանի կուսակցությունից հեռանալուց հետո էլ Թուրքիան իր արտաքին քաղաքականությունն իրականացնում է մեծամասամբ Դավութօղլուի՝ դաշտ բերած մոտեցումներով:
Մահչուփյանը նաև անդրադարձել է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության և ազգայնամոլական Ազգայնական շարժում կուսակցության (գորշ գայլեր) միջև կոալիցիային, նշելով, որ Էրդողանն ավելի շատ է կախված ԱՇԿ-ից, քան ԱՇԿ-ն Էրդողանից, և նախագահն արդեն միայնակ է մնացել: