|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայ նախկին խորհրդական Էթիեն Մահչուփյանը, ով Ցեղասպանության մասին հայտարարությունների համար ազատվել էր պաշտոնից, խոսել է խորհրդարանական ընտրությունների մասին:
Ըստ Ermenihaber-ի՝ Al Jazeera-ի թուրքական գործակալության հետ զրույցում Մահչուփյանը ասել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության մտածելու ժամանակն է: Նա պնդել է, որ ԱԶԿ-ն հետագա ժամանակներում էլ ամեն ինչ անելու է՝ իշխող կուսակցությունը լինելու ժամանակը երկարաձգելու համար:
«Դավութօղլուն գերմարդկային ջանքեր գործադրեց, առաջ տարավ կուսակցության ստրատեգիան, ներկայացրեց դրա արժեքներն ու ծրագրերը: Նա չխուսափեց նաև բանավեճերից, սակայն, կարծես, հարցը հիմնականում Էրդողանին ընկալելու հետ է կապված: Այսինքն` երբ դաշտում են Դավութօղլուն և Էրդողանը, Դավութօղլուի արածներն ու չարածները ավելի քիչ կարևոր են»,- ասել է Մահչուփյանը:
Նշելով, որ ինքը տեղյակ չէ, թե այս հարցերը կուսակցության ներսում ինչպես են լուծվում, նա շեշտել է, որ եթե քիչ ձայն հավաքած լինելու մասին է խոսքը, ուրեմն ԱԶԿ-ն պետք է ոտքից գլուխ ինքն իրեն ուսումնասիրի: