|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թբիլիսիում գործող ադրբեջանական «Գաբալա» ռեստորանում նախօրեին ծեծկռտուք է տեղի ունեցել: Ռեստորանի հաճախորդ, Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդ Վուգար Մամեդովին դուր չի եկել, որ երգիչները կատարել են հայ հեղինակի ռուսերեն երգը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Aliq.ge կայքը:
«Ալիք Մեդիայի» հետ զրույցում երգիչ Աֆիք Նովրուզովը նշեց, որ տվյալ ռեստորանում սովորաբար տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են հյուրընկալվում, այս անգամ էլ հյուրերից մեկը պատվիրել է ազգությամբ հայ Արսեն Շախունցի հեղինակած «Девочка стоп!» հայտնի երգը:
Դիվանագետը նախ վիրավորանքներ է հասցրել երգիչներին, ինչից հետո ծեծի է ենթարկել նրանց: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը չի կարողացել բերման ենթարկել ադրբեջանցի հաճախորդին, քանի որ վերջինս դիվանագիտական անձեռնմխելիություն ունի:
Ռեստորանի ազգությամբ ադրբեջանցի երգիչներն ասում են՝ դեսպանի հետ մոտ հարաբերություններ ունեն, այսօր էլ հանդիպել են նրան՝ բարձրաձայնելու դիվանագետի ոչ պատշաճ պահվածքը: Երգիչների խոսքով, դեսպանը ևս համակարծիք է նրանց հետ: Նրանց հիմնական պահանջն է աշխատանքից ազատել ու վտարել երկրից դիվանագետին: