կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-10 11:48
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազատագրական շարժման նախաձեռնողներին բերման ենթարկեցին՝ որո՞նք են հետագա քայլերը

Թշնամին մտնում է մեր տարածք՝ ոչինչ չի արվում․ մեր պահանջն է, որ արթնանան և կատարեն իրենց պաշտոնից բխող գործառույթները՝ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ազատագրական շարժման մասնակիցներից մեկը ԱԳՆ շենքում բողոքի ակցիայի ժամանակ։   

Ազատագրական շարժման նախաձեռնողներին ու մասնակիցներից շատերին Ոստիկանությունը բերման ենթարկեց՝ որո՞նք են լինելու հետագա քայլերը՝ հետաքրքրվեց լրագրողը։ Ակցիայի մասնակիցն ասաց՝ հետագա քայլերը կապված է նրա հետ, թե ինչ արձագանք կտան ուժային կառույցները, ինչ արձագանք կունենա կառավարությունը։

«Մենք պլանավորել էինք հանդիպել արտգործնախարարի պաշտոնակատարի կամ նրա ներկայացուցչի հետ։ Մեկ ժամ հետո շարժման մասնակիցներին բերման ենթարկեցին ոստիկանական տարբեր բաժիններ։ Մենք որպես ՀՀ քաղաքացի իրավունք ունենք իմանալու ԱԳՆ-ի պաշտոնական դիրքորոշումը Արցախի, Սյունիքի, ՀՀ ապագայի վերաբերյալ»,-ասաց ակցիայի մասնակիցը։

Մանրամասն՝ տեսանյութում․