կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-26 09:30
Առանց Կատեգորիա

Փաշինյանը պնդել էր, որ սեղանի գլխին ինքը միայնակ նստի. ղարաբաղյան կողմն ընդվզել էր. «Հրապարակ»

Փաշինյանը պնդել էր, որ սեղանի գլխին ինքը միայնակ նստի. ղարաբաղյան կողմն ընդվզել էր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անսպասելի չէ՞ր նման ընդլայնված կազմով հայկական երկու պետությունների անվտանգության խորհուրդների նիստը. ինչ-որ խնդի՞ր կար՝ հարցրինք նիստին մասնակցած մեր աղբյուրին։ «Անվտանգության ապահովման խնդիրներ միշտ կան, նիստը վաղուց էր պլանավորված, ընդ որում՝ ընդլայնված էլ չէր, որովհետեւ երկու երկրների ԱԱԽ ընդհանուր կազմերն էին մասնակցում։

Քննարկման ենթակա ռազմավարական, ստրատեգիական հարցեր եւս կային, մասնավորապես՝ հարավային ուղղություն ճանապարհի խնդիրը, որի մեկնարկն առաջիկայում է` Խնձորեսկով Ջաբրաիլ-Հադրութ ուղղությամբ։ Կային նաեւ հարցեր՝ զինված ուժերի հետ կապված, ինչպես նաեւ` բանակցային գործընթացին առնչվող, ինչի մասին հրապարակային խոսեց Փաշինյանը»:

Տեսակետ կա, որ ՏՕՌ-երը Հայաստան բերելուց եւ առաջիկա ամսում սպասվող ՍՈՒ-երի ֆոնին այդ համատեղ նիստն ուժի ցուցադրման, այսպես ասած` միասնականության դրսեւորման ուրույն ակցիա էր` դիրքորոշումն ահավոր կոշտացրած, Ռուսաստանից արդեն 5-րդ սերնդի Սու-57 կործանիչներ գնող Ադրբեջանի դեմ։

Ծառայե՞ց այն իր նպատակին։  «Ոչ միայն»: Սառույցը ջարդվե՞ց Արցախի ու Հայաստանի էլիտաների միջեւ, մանավանդ որ մասնակիցների թվում էին Արմեն Սարգսյանը, Օգանովսկին։ Ի դեպ, նախորդ անգամ Ղարաբաղում՝ համատեղ նիստի ժամանակ, մեր տեղեկություններով` Փաշինյանը պնդել էր, որ սեղանի գլխին ինքը միայնակ նստի, ղարաբաղյան կողմն ընդվզել էր, այս անգամ նույնիսկ Արմեն Սարգսյանն էր սեղանի գլխին․ պատասխանատվության բաշխման շրջան ենք թեւակոխել։ «Նախ` որեւէ սառույց Արցախի հետ չկար, հարցի երկրորդ մասի առնչությամբ` no comment»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։