Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Երեկ ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ, որը նախապես հայտարարվածի համաձայն` կա'մ իշխանություն-ՀԱԿ երկխոսության մեկնարկի, կա'մ «ջրբաժանի» օր պիտի լիներ, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե Հայաստանում թավշյա հեղափոխություն է սկսվել ու նաեւ համոզմունք հայտնեց, թե դրա վկայությունն է այն, որ եռամյա բռնաճնշումներից հետո Հայաստանի իշխանությունները ստիպված եղան գիտակցել, որ չեն կարող հաշվի չառնել ՀԱԿ-ին. «Այսինքն` ժողովուրդն անմիջապես իր ձեռքն է վերցնում երկրում ներքաղաքական գործընթացների կառավարումը», եւ «բոլորն ականատես են իրադարձությունների արագ զարգացման»:
Թերեւս ակնհայտ էր, որ այս հայտարարությունն, իհարկե, ուղղված էր հանրահավաքին ներկա վճռական քայլերի տրամադրվածությամբ քաղաքացիներին եթե ոչ մոլորեցնելու, ապա ոգեւորելու համար:
Այդուհանդերձ, երեկ «Առավոտի» հետ զրույցում Կոնգրեսի հանրահավաքի արդյունքներին անդրադառնալով, «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանն ընդգծված սարկազմով ասաց, թե «մենք արդեն մի քանի ժամ է` ապրում ենք թավշյա հեղափոխության պայմաններում, քանի որ ապրիլի 28-ի ժամը 19-ից հետո հայտնի է դարձել, որ թավշյա հեղափոխություն է սկսվել»: