կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-24 09:22
Առանց Կատեգորիա

ԱԺ-ում որոշել են՝ տոնի արժանի են միայն «վերեւները». «Հրապարակ»

ԱԺ-ում որոշել են՝ տոնի արժանի են միայն «վերեւները». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած փաստին, որ կառավարությունն այս տարի աստղաբաշխական գումարներ է հատկացրել Ամանորի տոնակատարությունների համար, որպեսզի, ինչպես իշխանավորներն են ասում, Նոր Հայաստանում տոնն էլ տոնի նման լինի, այդուհանդերձ, խորհրդարանում դեռեւս չեն զարդարել նիստերի դահլիճի ետեւում դրվող ավանդական տոնածառը, որը սովորաբար դեկտեմբերի կեսերից արդեն զարդարված էր լինում, որ պատգամավորների տոնական սելֆիներ անեին։

Փոխարենը արդեն մեկ շաբաթից ավելի է՝ տոնածառը զարդարում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հարկաբաժինը․ փաստորեն, ԱԺ-ում որոշել են, որ տոնի արժանի են միայն «վերեւները», իսկ շարքայինները միայն աշխատելու համար են։

Ի դեպ, դեկտեմբերի 26-ին «Իմ քայլն» ասուլիս կտա եւ կամփոփի խորհրդարանական տարին։ Ապա կգնա սեղանի շուրջ՝ «ամփոփելու» տարին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։