|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր կառավարության նիստից հետո Yerkir.am-ը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Վարդանյանից հետաքրքրվեց, թե, իր կարծիքով, ինքը շարունակելո՞ւ է պաշտոնավարել նոր կառավարությունում: Յուրի Վարդանյանը պատասխանեց, որ դա պետք է որոշեն «իրենից վերևները»: Իսկ եթե հրաժարական տա, զբաղվելու է սպորտով, թեեւ ցանկանում է մնալ ու պաշտոնավարել:
Պատասխանելով Yerkir.am-ի մեկ այլ հարցի, որը կապված էր մամուլում շրջանառվող այն լուրերի հետ, թե իբր Յուրի Վարդանյանը որոշ նախարարներից պարտք է վերցրել, Յուրի Վարդանյանը նշեց. «Թույլ տվեք ժպիտով պատասխանեմ ձեր հարցին: Էսօր կառավարության նիստին ուզում էի նախարարներից հարցնել՝ հլը մի հատ ասեք՝ էդ որի՞ցդ եմ պարտք վերցրել»: