Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ կրթության, գիտության, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննարկվել է "Կրթության մասին» օրենքում և Նախնական ու միջին մասնագիտական հաստատությունների մասին ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ հարցը` հայտնում է Yerkir.am-ը։
Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ասել է. «Ստեղծելով էդ փաստարկները իմ անունից և դրանց պատասխանելով՝ փորձում եք շահեկան դիրքով դնել ձեր հիմնավորումները։ Խնդրում եմ, կոնկրետ էն ինչ որ հնչեցվում է և դրված է նախագծի հիմքում, դրան անդրադառնալ։ Ակնհայտ է, որ այստեղ գաղափարական տարբերություններ կան. ես չեմ կարծում, որ բուհ ընդունվելը պետք է լինի աշխարհի ամենաբարդ գործը, բաց կարծում եմ, որ բուհից շատ հեշտ պետք է դուրս մնալ։ Ըստ էության՝ ձեր մոտեցումն այլ է։ Մի կողմից ասում եք՝ առանց այս օրենսդրական նախաձեռնության էլ հարցը կլուծվի։ Ցույց տվեք ինձ կոնկրետ ձեր ռազմավարությունը և մի ասեք, թե հարցն առանց այդ էլ կլուծվի 4-5 տարի հետո։ Այսօր կա խնդիր և ասեք, թե այս մեկուկես տարվա ընթացքում ինչ գործուն քայլեր են իրականացվել ռազմավարություն ու կոնցեպտ մշակելու առումով»։
Արայիկ Հարությունը Մխիթար Հայրապետյանին պատասխանել է. «Եթե իմ խոսքի թյուրընկալում է եղել, ես գործընկերներիցս ներողություն եմ խնդրում»։
Նախարարի կարծքով առանց օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու էլ խնդիրը կլուծվի։
Մխիթար Հայրապետյանի պնդմամբ՝ նախնական և միջին մասնագիտական կրթության մասին օրենքում պետք է փոփոխություններ կատարել ու հանել արգելքը՝ դիմորդներին թույլ տալով իրենց նախընտրած մասնագիտությամբ կրթություն ստանալ։ «Չի կարելի 5-ից մեկին թույլ տալ, 4-ին թույլ չտալ»,- նկատել է Մխիթար Հայրապետյանը։ Նման դժգոհություններով իրենց հանձնաժողովը բազմաթիվ զանգեր է ստանում։
Արայիկ Հարությունյանն էլ հակադարձել է. «Եթե գան ասեն, որ մեզ պետք է 500 լրացուցիչ բուժքույրի տեղ, մենք դա չենք տալու»։
Մխիթար Հայրապետյանը բարձրաձայնել է Արայիկ Հարությունյանի մտահոգությունը՝ միջին մասանգիտական հաստատությունների և ավագ դպրոցների մրցակցության հավանակությունը՝ հօգուտ միջին մասնագիտականների։
Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարության մեկուկես տարվա գործունեության՝ Մխիթար Հայրապետյանի քննադատությանը, նախարարն ասել է. « Ինչ ենք արել 1,5 տարվա ընթացքում. առնվազն կայունացրել ենք էն իրավիճակը, խառնաշփոթը, որ կար հանրակրթության ոլորտում, քոլեջներում և ուսումնարաններում՝ սկսած կոռուպցիայից, վերջացրած, օրինակ, հիմա տանում ենք ուսումնական հաստատությունների միավորման ծրագիր։ Բարձրագույնի մասին օրենքը բերել ենք ԱԺ, իսկ կառավարության կողմից ռազմավարությունն ընդունվելու է»։