Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է գիտական աստիճան ունեցողներին, կենսաթոշակից բացի, հավելավճար տրամադրելու հարցը:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ օրենքով դեռևս 2000 թվականից այդ հավելավճարի չափը պետք է սահմաներ կառավարությունը: «Ցավոք, կառավարությունը դեռևս չի սահմանել ոչ հավելավճարի չափը և ոչ էլ տրամադրման կարգը»,- ասաց Արծվիկ Մինասյանը և հայտնեց, որ Դաշնակցությունն այս հարցով հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ:
Հանձնաժողովի նիստին նաև ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Սոցիալական ապահովության և աշխատանքի փոխնախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ իրենք նույնպես կողմ են այս նախաձեռնությանը, սակայն հարցը լուծելու համար բյուջեից գումարներ չեն կարող հատկացնել: «Միշտ չէ, որ ցանկություններն ու հնարավորությունները համընկնում են»,- եզրափակեց նա:
«Բացի խնդրի սոցիալական երանգից, մենք ունենք նաև սերնդափոխության խնդիր, մեր գիտությունը ծերացել է, եթե նորմալ պայմաններ լինեն, մենք կանցնենք թոշակի, թող երիտասարդները գան»,- ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա նշեց, որ ադրբեջանցիները 2-2,5 անգամ ավելի են ստանում, ինչին «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն արձագանքեց. «Իզուր մի ասեք, միևնույն է թասիբի չեն ընկնելու»: