|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.46 |
| EUR | ⚊ | € 434.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.5869 |
| GBP | ⚊ | £ 502.89 |
| GEL | ⚊ | ₾ 138.74 |
Լիբանանյան LBC հեռուստաալիքը հայտնում է մեկ զոհի և ութ վիրավորի մասին Բեյրութի Թայունի շրջանում ցուցարարների ուղղությամբ կրակոցների հետևանքով:
«Մեկ մարդ զոհվել է, ութը ՝ վիրավորվել Թայունի շրջանում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով», - հաղորդում է հեռուստաալիքը:
Ըստ թարմացված տվյալների, որոնք ներկայացնում է Al-Jadeed հեռուստաալիք, զոհերի թիվը 2-ն է, 12 վիրավոր էլ տեղափոխվել է Բեյրութի Սահել շրջանի հիվանդանոց։
Բանակը փորձում է բացահայտել և վերացնել կրակողներին:
Հինգշաբթի առավոտյան շիա կուսակցությունների կողմնակիցները հավաքվել են Թայունում՝ մասնակցելու զանգվածային ցույցին՝ պահանջելով հեռացնել Բեյրութի նավահանգստի 2020 թվականի պայթյունի գործով գլխավոր դատավոր Թարեք Բիթարին:
«Բանակը շրջափակել է տարածքը, ցրվել թաղամասերով և կանգնել դրանց մուտքերի մոտ: Սկսվել է պարեկությունը, նաև որոնվում են հրաձիգները՝ բերման ենթարկելու համար»,- ասվում է բանակի թվիթերյան էջում: