|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Աթենքում, ԱՄՆ դեսպանատան մոտ, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով. այս մասին հայտնում է հունական ERT հեռուստատեսությունը:
Նշվում է՝ բողոքի ցույցին ձախ կազմակերպություններից մի քանի հազար մարդ է մասնակցել և քրդեր:
Անկարգությունները սկսվել են երթից հետո, երբ մի խումբ երիտասարդներ սկսել են ոստիկանների վրա քարեր ու մոլոտով կոկտեյլներ նետել: Ոստիկաններն արձագանքել են լուսաձայնային նռնակներով և արցունքաբեր գազով: Բողոքի ցույցի մասնակիցները նաև այրել են աղբարկղերը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ մի շարք քաղաքներում տեղի ունեցող բողոքի ցույցերը սկսվել են մայիսի 25-ին սոցցանցերում մի տեսանյութի տարածումից հետո, որտեղ ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով աֆրոամերիկացի տղամարդուն պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վզին։ Անտեսելով տղամարդու շնչել չկարողանալու փաստը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, ինչի հետևանքով Ֆլոյդը մահացել է: