|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ստեփանակերտում մեկնարկել է ՀՅԴ Արցախի Շրջանային արտակարգ ժողովը՝ 2020թ. Արցախում կայանալիք համապետական ընտրությունների օրակարգով:
Նախքան օրակարգային կետերին անցնելը, ժողովը ողջունել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումը և շեշտել հայ համայնքի ու ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների ծավալած աշխատանքը, ինչպես Հայոց Ցեղասպանության, այնպես էլ Արցախի ճանաչման ուղղությամբ:
ՀՅԴ Արցախի շրջանային արտակարգ ժողովին ներկա են ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները, շրջանների մարմինների և ուղեկից կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացելով ժողովը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նշել է, որ արտակարգ ժողովը հրավիրվել է ի կատարումն հուլիսին կայացած Շրջանային Ժողովի որոշման:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն իր ողջույնի խոսքում վստահություն է հայտնել, որ Դաշնակցությունն իր պատվաբեր տեղն է ունենալու Արցախի ներքաղաքական կյանքում, որպիսին որ միշտ ունեցել է:
