Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասում է, որ Դաշնակցությունը հոսանքին հակառակ է գնում` ըստ Yerkir.am-ի ֆեյսբուքյան գրառում է կատարել ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը։
«Հարգարժան պատգամավորին կհուշեի, որ բոլոր հոսանքները չեն, որ դրական իմաստ ունեն, անգամ հակառակը, հոսանքների մեծ մասը ավերող են, կործանարար, ինչպես սողանքը, ջրհեղեղը, լավան, ցունամին, սելավը, սամումը, փոթորիկը և այլն։ Նման հոսանքներին հակառակ գնալու համար խիզախություն, նվիրում և զոհաբերություն է պահանջում։ Հոսանքին հակառակ գնում են, երբ կա օգնելու, փրկելու ավելի բարձր արժեք, քան սեփական կյանքը։
Թե չէ ամեն անգիտակից, անզոր կամ դիակ՝ այսպես թե այնպես հոսանքին համընթաց է գնում, ավելի ճիշտ, ոչ թե գնում, այլ հոսանքն է տանում։ Իսկ հոսանքի հետ գնացողին՝ երբեմն ժայռերին, քարերին ծեփում, հոսանքի հատակին փռում։
Հոսանքին հակառակ գնացողը, եթե ուժերը հերիքում են՝ միշտ հաղթում է, պարտվում է, եթե ուժասպառ է ընթացքում լինում ու տրվում է հոսանքին ...
ՀՅԴ-ին պետք չէ փորձել ուժասպառ անել։ Նրա` հոսանքին հակընթաց գնալը բոլորի օգտին է, եթե լավ մտածեք։
Հ.Գ. Մեկնաբանողներին կխնդրեի անձնավորված վիրավորական բառապաշար չկիրառել պատգամավորի հասցեին։
_______________________
Հ.Հ.Գ.
08.12.2019թ. Ստատուսի թարմացում.
Գիշերը նկատեցի, որ ստատուսին արձագանքել է պարոն Հովիկ Աղազարյանը։ Քանի որ իմ պատի նյութերի տակ կարող են արձագանքել միայն ՖԲ ընկերների իմ ցանկում ընդգրկված անձիք, պարոն Աղազարյանի արձագանքը հայտնվել էր մեսենջերի սփամերի մեջ, որը նկատեցի խոր գիշերը։
Ինչևէ, շնորհակալություն հայտնելով պատգամավորին՝ կոռեկտ արձագանքելու համար, ստորև, իր համաձայնությամբ, ամբողջությամբ և առանց որևէ փոփոխության՝ տեղադրում եմ իր պատասխան արձագանքը.
- «Բարև ձեզ: Չկարողացա ձեր ստատուսի տակ մեկնաբանություն գրել:
Որոշեցի այսպես արձագանքել:
Ամբողջությամբ համաձայն եմ ձեր դատողության հետ: Ուղակի մեկ նկատառում: Ես որպես «հոսանք» ի նկատի եմ ունեցել ժողովրդի կողմից այսօր որդեգրած կուրսը:
Բարին ձեզ հետ»»,-գրել է նա։