կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-31 22:16
Քաղաքական

Եթե Ռոբերտ Քոչարյանի գործը ներկայացվի ՄԻԵԴ, ապա Հայաստանը կդատապարտվի. Փարիզի փաստաբանների պալատի անդամ

Եթե Ռոբերտ Քոչարյանի գործը ներկայացվի ՄԻԵԴ, ապա Հայաստանը կդատապարտվի. Փարիզի փաստաբանների պալատի անդամ

168.am-ը գրում է. «Փարիզի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Սևակ Թորոսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, գրել է.

«1998 մինչև 2008 թվականերին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը լավ լուր չէ: Անկախ նրանից` մենք սիրում ենք նրան, թե ատում,

 Սիրում ենք նրան, թե ատում ենք, ժողովրդական վրեժխնդրությունը իրավական պետության մեջ անընդունելի է:

«Սահմանադրական կարգի տապալումը», որն է՝ մեղադրանքի հիմքը, անհիմն է: Բացառությամբ, հավանաբար, աֆրիկյան որոշ երկրների, որտեղ դեռևս կիրառվում է քաղաքական հանցագործությունը: Եթե այդ գործը ներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ապա Հայաստանը կդատապարտվի: Հանրապետության նախագահի՝ քաղաքական հանցագործությունների փաստերի և իր պարտականությունների կատարման համար ժամանակավոր կալանավորման հետևանքներն անհաշվելի են: Նոր վարչապետի նպատակն էր՝ վերականգնել դատական նկատմամբ վստահությունը: Դա բաց թողնվեց: Ինչպիսի կորուստ: Դա գեղեցիկ հեղափոխություն էր: Այժմ այն ավարտվեց»: