|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական պատասխանատվության են ենթարկվել և հետախուզման մեջ են. ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական բաժնի ղեկավար, արդարադատության ավագ խորհրդական Էմիլ Թաղիևը։
Նա ընդգծել է, որ իբր 1988 թվականի փետրվարից Քոչարյանն ու Սարգսյանը, «ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև ազգային թշնամանք, ատելություն սերմանելու նպատակով քաղաքի հիմնարկներում և հաստատություններում ազգությամբ հայ աշխատողների հավաքներ էին անցկացնում»։
«Քանի որ նրանք քարոզում են, որ Ղարաբաղը պատկանում է հայերին, և այնտեղ պետք է ապրեն միայն հայերը, ինչպես նաև կոչ են անում վտարել ադրբեջանցիներին այս տարածքից, հրկիզել նրանց տները, քերական պատասխանատվության են ենթարկվել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել»,- ասել է Թաղիևը: