|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Բոլոր այն մանիպուլյացիաները, թե իբր երկրորդ և երրորդ նախագահների միջև իրավիճակի վերաբերյալ կան տարաձայնություններ, անհիմն են։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված մամուլի ասուլիսին։
«Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի տված գնահատականների վերաբերյալ մենք ունենք 95 % համընկնում։ Բոլոր այն մանիպուլյացիաները, թե իբր երկրորդ և երրորդ նախագահների միջև իրավիճակի վերաբերյալ կան տարաձայնություններ, անհիմն են։ Սա նշանակում է, որ քաղաքական ընդդիմադիր դաշտում կա ներուժ, որը հնարավոր է պոտենցել։ Արձանագրեցի նաև Ռոբերտ Քոչարյանի այն պնդումը, որ եթե լինեն քաղաքական ուժեր, որոնք իրենցից լավ կարող են իշխանափոխություն իրականացրել, ինքը պատրաստ է աջակցել։ Սա նույնպես կարևոր է, որպեսզի մենք դուրս գանք անձերի քաղաքականությունից և վերադառնանք սուվերենության վերականգնման քաղաքականությանը»,- ասաց Արմեն Աշոտյան։