|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Yerkir.am-ին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Վարդենյաց լեռնանցքը եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ բաց:
Վարդենյաց լեռնանցքում եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված մոտ 230 բեռնատար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։