|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում են ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ, «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար Աշոտ Ղուլյանի, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի և «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ. ըստ Yerkir.am-ի՝ գրում է Aparaj.am-ը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում կայանալիք համապետական ընտրությունների կազմակերպմանը, առկա քաղաքական իրավիճակին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Հարկ ենք համարում նշել, որ հանդիպման մասնակիցներից երեքը՝ Աշոտ Ղուլյանը, Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը պատրաստվում են իրենց թեկնածությունը առաջադրել ԱՀ նախագահական ընտրություններին:
ՀՅԴ Արցախի կառույցը Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրություններին իր մասնակցության ձևաչափի, ինչպես նաև նախագահի իր թեկնածուի մասին որոշումը կայացնելու է առաջիկայում կայանալիք ՀՅԴ Արցախի կառույցի արտակարգ ժողովում: