կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-01 15:55
Հասարակություն

Ունենք անառողջ վարչապետ և կառավարություն. հոգեբանի գնահատականը

Ունենք անառողջ վարչապետ և կառավարություն. հոգեբանի գնահատականը

Մի ոգևորվեք կիրառված «Քրիստոս» բառով. ձեզ կրկին լկտիաբար խաբում են. ըստ Yerkir.am-ի կառավարության և վարչապետի բառամթերքը վերլուծելովՙ այսպիսի գրառում է արել հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

«Տիկնայք և Պարոնայք:

Այսօր կիրակի է, և ես որոշեցի մի գրառում էլ ավելացնեմ, բոլորի կողմից բարձր արձագանք գտած մի «երևույթի» մասին։

Խոսքս վարչապետի հանրահայտ բարդույթների մասին է՝ «Պետական բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում սովորաբար առկա «բդեշխի բարդույթը» պետք է փոխարինվի «Հիսուսի բարդույթով»» - ցիտում եմ «դասականին»։

Ես հասկանում եմ, որ չորս բաղաձայն և մեկ ձայնավոր ունեցող «բդեշխ» բառը շատերիս մոտ առաջացրեց բացասական ասոցիացիաներ, որոշ մարդիկ այն ասոցացրեցին «բուդ» բառի հետ և այլն, սակայն խուսափելու համար չիմացությունից եկող ստերին հավատալու մեխանիզմներից, որոնք, փորձը ցույց է տալիս, որ կարող են բերել նույնիսկ բռնի իշխանափոխության, փորձեմ մի փոքր պարզաբանում մտցնել, հուսամ սրանով կլրացնեմ նաև վարչապետի գրագիտության պակասը (ԲՈւՀ-ի նրան նվիրած դիպլոմը դեռ կրթություն չի ապահովում)՝

Բդեշխ (պարսկերեն՝ bitaxš - տեղակալ, փոխարքա), նախարարներից մեկ աստիճան բարձր կալվածատիրական ազնվական աստիճան Արտաշեսյանների և Արշակունիների Հայաստանում։

Աղբյուրներում հիշատակվում է չորսը բդեշխություն՝ Անգեղտան, Ծոփաց, Աղձնյաց և Գուգարաց։ Որպես աղբյուր, նշեմ՝ Փավստոս Բուզանդի «Պատմություն հայոց»-ը։ Դե Քրիստոսին հավասար մարդ չի եղել Բյուզանդը, բայց շարքային կրթված պատմագիր էր։

Որպես բդեշխի վառ օրինակ, պատմության մեջ ունեցել ենք Գուգարաց բդեշխ Աշուշա Բ -ին՝ 5-րդ դար, Տաշիրի իշխանն էր, Միհրանյանների իշխանական տոհմից, Աշուշան Գուգարաց բդեշխ Բակուր Ա-ի որդին, Անուշվռամ Արծրունու ամուսինը և Վազգեն բդեշխի ու Ջոջիկի հայրը:

Այժմ ուշադիր՝ ԱՇՈւՇԱ ԲԴԵՇԽԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՆ ԻՐ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆԸ (ՏԱՇԻՐ)՝ ԼՈւՍԱՎՈՐՈւԹՅՈւՆ ՏԱՐԱԾԵԼՈւ ՀԱՄԱՐ: Նա եղել է այն նախարարների մեջ, որոնք 450 թվականին Հազկերտ Բ-ի հրամանով կանչվել էին Տիզբոն: Մահապատժի սպառնալիքի տակ բոլոր նախարարները առերես ուրացել են իրենց հավատքը: Հազկերտ Բ-ն, պատանդ պահելով մարզպան Վասակ Սյունու որդիներին ու Գուգարքի բդեշխ Աշուշային, հայ նախարարներին 700 մոգերի և հսկիչ զորախմբի ուղեկցությամբ ճանապարհել է Հայաստան՝ հանձնարարելով 1 տարում եկեղեցիները վերածել մեհյանների ու կրակատների և կառուցել ատրուշաններ։ Հայ նախարարները վերադարձել են հայրենիք՝ անհրաժեշտ դիմադրություն կազմակերպելու հույսով։ Վարդանանց պատերազմից հետո 455 թվականին, Աշուշան խնդրեց Հազկերտ Բ-ին և ազատեց Վահան, Վասակ և Արտաշես Մամիկոնյաններին, որոնք պատանդ էին Պարսից արքունիքում և որոնց իր հետ տանելով, պահում է իր մոտ:

Կարծում եմ բոլորիս համար էլ ակնհայտ է, որ «բդեշխ» -ը բացասական իմաստ չի կարող ունենալ, իսկ եթե Փաշինյանը դեմ է լուսավորելու գործընթացին, ու դրա համար է ուզում, որ կառավարությունում չլինեն բդեշխներ, ապա դա ակնհայտ նկատվում է նրա և սուպերնախարարի կուռ տանդեմից։

Մութ մնացեք Տիկնայք և Պարոնայք, այս դեպքում Փաշինյանի ստերն ավելի լուռ ու մունջ կընդունեք։

Հավելեմ, որ «Քրիստոսի բարդույթ» այսպիսի եզրույթ ընդհանրապես գոյություն չունի, կա «Երուսաղեմյան համախտանիշ» հասկացություն, որը գրականության մեջ ձևակերպված է հետևյալ կերպ՝ «Երուսաղեմյան համախտանիշը՝ համեմատաբար հազվադեպ պատահող հոգեկան խանգարում է: Մեծամտային մոլուցքի ձև, որի ժամանակ զբոսաշրջիկը կամ ուխտագնացը գտնվելով Երուսաղեմում, պատկերացնում և զգում է թե օժտված է աստվածային ուժերով և իբր թե հանդիսանում է ինչ-որ կոնկրետ աստվածաշնչային հերոսի մարմնացում, ում վրա դրված է աշխարհը փրկելու առաջադրանքը: Այս երևույթը գնահատվում է որպես պսիխոզ և այս դեպքում պահանջվում է անհապաղ հոսպիտալիզացիա հոգեբուժական հիվանդանոց»։ Կարծում եմ դիւպուկ էր մեր «ԱՌԱՋՆՈՐԴԻ» դեպքում... Հետևությունները թողնում եմ Ձեզ։

Իսկ բարդույթների մասին, որոնք ակնհայտորեն նկատվում են և՛ վարչապետի, և՛ կառավարության անդամների վարքագծում, ասեմ, որ դրանք ոչ մի լավ բանի չեն կարող բերել, անկախ նրանից թե ինչ վեհ անվանում դրանց կտանք։ Սա անառողջություն է։

Հետևաբար՝ մենք ունենք անառողջ վարչապետ և կառավարություն։

Տիկնայք և Պարոնայք, մի ոգևորվեք կիրառված «Քրիստոս» բառով։ ՁԵԶ ԿՐԿԻՆ ԼԿՏԻԱԲԱՐ ԽԱԲՈւՄ ԵՆ։

Կներեք, կրկին երկար ստացվեց, սակայն այլ ելք չունեի։

P.S. Խնդրում եմ ԲՈԼՈՐ մեկնաբանողներին պահել բարեկրթության բոլոր ցենզերը՝ իրար դիմում ենք ԴՈւՔ-ով, պահելով փոխադարձ հարգանքի բոլոր կանոնները։ Անկախ հայացքներից և քաղաքական դիրքորոշումներից, բոլոր այն մեկնաբանությունները, որոնք կխախտեն տարրական բարեկրթության կանոնները՝ կհեռացվեն։ Շնորհակալ եմ»,- գրել է նա։