Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործը դատարանում է: Այս մասին տեղեկացանք դատական տեղեկատվական համակարգից:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Հրանտ Համբարձումյանը 2017թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնում, դժգոհ մնալով նույն կենտրոնի հոգեբան Ռուբեն Պողոսյանի կողմից իր բուժման ընթացքում մատուցած ծառայություններից և բուժման անարդյունք մեթոդիկայից, թուղթ կտրելու դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել հոգեբան Ռուբեն Պողոսյանի դեմքի և պարանոցի շրջանում:
Հոգեբանը «դեմքի, պարանոցի բազմաթիվ ծակած-կտրած վերքեր» նախնական ախտորոշմամբ ընդունվել է «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր ԲԿ և, ըստ հերթապահ բժշկի տեղեկանքի, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ Հրանտ Համբարձումյանի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության եզրակացության համաձայն՝ նա տառապում է շիզոֆրենիա, պարանոիդ ձև ցնորազառանցական համախտանիշ հոգեկան հիվանդությամբ: Հիշյալ եզրակացությունը ստացվել էր այս տարվա սեպտեմբերի 1-ին, ինչից հետո քննիչը որոշում էր կայացրել դիմել դատարան՝ գործով մեղադրյալի նկատմամբ բժշկական հարկադրանքի միջոցներ կիրառելու նպատակով:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` Համբարձումյանը ճանաչվել է անմեղսունակ եւ ուղարկվել հարկադիր բուժման։