|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով «Գառնի-Երեւան» մայրուղային ջրատարի պլանային կանգառը հետաձգվում է անորոշ ժամանակով:
Ստորեւ նշված բնակավայրերի եւ տարածքների բոլոր բաժանորդների ջրամատակարարումը ս.թ. նոյեմբերի 28-ին ժամը 10.00-ից մինչեւ նոյեմբերի 29-ը ժամը 10.00-ն կշարունակվի իրականացվել ժամանակացույցի համաձայն:
Երեւան՝
Նուբարաշեն վարչական շրջան,
Էրեբունի վարչական շրջան,
Կենտրոն վարչական շրջան,
Շենգավիթ վարչական շրջան,
Արարատի մարզ՝
Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր եւ անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ: