|
Փոխարժեքներ
20 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.53 |
| EUR | ⚊ | € 395.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.4026 |
| GBP | ⚊ | £ 472.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.04 |
2020–2022 թվականներին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մշակումներն արդիական են նաև այսօր, կողմերից ոչ մեկը հետ չի վերցրել դրանց տակ դրված իր ստորագրությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք, անշուշտ, ողջունում և աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակմանը։ Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը ողջ Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման հիմնական գործոններից մեկն է։ Դրանում շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի պետությունները, այլև նրանց անմիջական հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան», - հայտարարել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման ներկա փուլը սկսվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ 2020 թվականին։ Այս ընթացքում Մոսկվայի ակտիվ մասնակցությամբ հաջողվել է զգալի արդյունքների հասնել։