|
Փոխարժեքներ
20 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.53 |
| EUR | ⚊ | € 395.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.4026 |
| GBP | ⚊ | £ 472.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.04 |
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան հագեցած մրցումային տարին կավարտի երկու մրցաշարով: Դեկտեմբերի 20-ին կկայանա Հայաստանի առաջնությունը, որին կնախորդի նաև «Երևանի գավաթ» մրցաշարը: Երկու մրցումներն էլ կկայանան Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մարզադահլիճում:
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը մանրամասներ է հայտնել առաջիկա մրցաշարերի մասին:
«Հայաստանի առաջնությանը կմասնակցեն 300-ից ավելի մարզիկներ Երևանից ու մարզերից: Մարզիկները հանդես կգան տարբեր տարիքային խմբերում: 14 տարեկանից բարձր լավագույն մարզիկները հնարավորություն կստանան 2027 թվականին մասնակցել Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին՝ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի ֆինանսավորմամբ: Ավանդույթի համաձայն՝ մեր ֆեդերացիան օժանդակում է իր լավագույն սաների մասնակցությանը միջազգային մրցումներին:
Բացի այդ, առաջնության արդյունքներով կկազմավորվի Հայաստանի հավաքականը: Նաև կառանձնացնենք տարվա 10 լավագույն մարզիկներին՝ 2026 թվականի արդյունքներով:
Այս տարի անցկացնելու ենք բաց առաջնություն, ինչը հնարավորություն կտա մասնակիցներ ունենալ նաև արտերկրից»,- Անդրանիկ Հակոբյանի խոսքը մեջբերում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայաստանի առաջնությունից մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 19-ին, կկայանա նաև «Երևանի գավաթ» մրցաշարը, որին կմասնակցեն մայրաքաղաքի ակումբները: Այդ մրցաշարում հանդես կգան այն մարզիկները, որոնք Հայաստանի առաջնության մասնակիցների թվում չեն: