|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանը տեղեկացնում է, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է թիվ ԵԴ/13566/02/20 գործով հայցադիմումը և անվավեր ճանաչեց ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի թիվ 43 որոշումը և դադարեցրեց ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Գևորգյան Գեղամի լիազորությունները: Դատական ակտի եզրափակիչ մասի համաձայն՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ 2019թ մայիսի 30-ին կայացրած թիվ 43 որոշումը, որով ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գեղամ Գևորգյանը, ճանաչվել է անվավեր և վերջինիս լիազորությունները դադարեցվել են։ Հօգուտ Հեքիմյանի բռնագանձվել է 8000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի նախապես վճարված գումար։
Կարեն Հեքիմյանը դատարան էր դիմել այս տարվա մայիսին երկու պահանջով՝ բեկանել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այն որոշումը, որով հաստատվում է Գեղամ Գեւորգյանի ընտրվելը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում եւ դադարեցնել Գեղամ Գեւորգյանի լիազորություններն ընտրման օրվանից:
Երևանի պետական համալսարանը 2019թ. մայիսի 30-ից ղեկավարում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, իսկ ռեկտորի ընտրություններն անընդհատ հետաձգվում են, եւ ըստ շրջանառվող վարկածներից մեկի՝ պատճառն այն է, որ իշխանությունը չունի ռեկտորի թեկնածու: