Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դատարանն արգելել է ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին լուծել կոլեկտիվ պայմանագիրը:
Հարգելի համալսարանականներ,
այն բանից հետո, երբ ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունը արգելել էր ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին աշխատանքից ազատել թվով 29 աշխատողի, նա գրություն էր ուղարկել արհեստակցական կազմակերպություն առ այն, որ պատրաստվում է նոյեմբերի 25-ին միակողմանի լուծել ԵՊՀ կոլեկտիվ պայմանագիրը:
Եթե կոլեկտիվ պայմանագիրը լուծվի մինչ այս ԵՊՀ աշխատողներին տրամադրվող բոլոր իրավական և սոցիալական հավելյալ երաշխիքները կվերանան և նրանք կդառնանան խոցելի և անպաշտպան գործատու աշխատող հարաբերություններում:
Այս իսկ պատճառով, մենք դատական կարգով բողոքարկեցինք այդ ապօրինի որոշումը՝ պահանջելով արգելել ռեկտորի ժ/պ-ին լուծել կոլեկտիվ պայմանագիրը և կիրառել հայցի ապահովման միջոց:
Ի ուրախություն մեզ և ի հեճուկս Գեղամ Գևորգյանի դատարանը մեր բողոք - հայցադիմումը ընդունեց վարույթ և որպես հայցի ապահովում՝ արգելեց ռեկտորի ժ/պ-ին լուծելու արհմիության հետ կնքված կոլեկտիվ պայմանագիրը:
ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրի շարունակականությունն ու անընդհատությունը վերականգնված է: Պայքարը հանուն ԵՊՀ աշխատողների կոլեկտիվ և անհատական իրավունքների պաշտպանության շարունակվում է:
Հ.Գ. Դատարանի ամբողջական որոշումները կարող եք կարդալ նշված հղումով»։