Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հենրիկ Թումանյանի տանը հավաքվել են Հովհաննես Շիրազը, Համո Սահյանը, Արամ Արմանը, բարեկամներ ու ծանոթներ: Ճաշակեցինք խաշը, Հովհաննես Շիրազի սրախոսությունները, և արդեն կեսօր էր, երբ լքեցինք հյուրընկալներին:
Համո Սահյանը, Արամ Արմանը և ես (գրող Մկրտիչ Սարգսյանը – խմբ.) որոշեցինք մտնել Սիլվա Կապուտիկյանի բնակարանը: Խոսեցինք դեսից-դենից, պոեզիայից, հայոց հարցից, և ես, որ նստել էի (իհարկե, տիրոջ թույլտվությամբ) Սիլվայի մահճակալին, խաշի քնաբեր ազդեցության տակ քնել էի ՝ անխռով ու հանգիստ՝ առանց իմանալու, որ մեր տնեցիներն անհանգստացած զանգահարել էին Հենրիկ Թումանյանին, հարցրել, թե որտեղ կարող եմ լինել, և ստանալով պատասխանը՝ կինս զանգահարել է Սիլվային: Կոմեդիան սկսվել է այդտեղից.
- Տիկի՛ն Սիլվա, Մկրտչի կինն է՝ Ելենան, Մկրտիչը ձեզ մո՞տ է:
- Իհարկե, էս է՝ կողքիս պառկած է անկողնում…
Ես չգիտեմ՝ ի՞նչ է զգացել կինս՝ լսելով, որ ամուսինը պառկած է Սիլվայի կողքին, և այդ լուրը լսում է ոչ թե երրորդի կողմից, այլ հենց Սիլվայի բերանից: Բայց Սիլվան, զգալով իր սխալը, անմիջապես փորձել է ուղղել.
- Ավելի լավ է, Ելենա՛, Համոն թող ասի…
Շարունակելի