Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հաղորդագրություն (վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության՝ Փարիզ այցի առիթով)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայրենի պետական պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Փարիզում` մասնակցելու Խաղաղության միջազգային երկրորդ ֆորումին, ի շարս տարբեր երկրների բազմաթիվ պատվիրակությունների եւ ներկայացուցիչների:
Եռօրյա աշխատանքային այցի ընթացքում, վաղը` երեքշաբթի երեկոյան, տեղի կունենա պատվիրակության հանդիպումը ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սույն հանդիպմանը հրավիրված է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը:
Այս առիթով, հայ հասարակական բեմի համար կանխավ կատարում ենք հետևյալ հստակեցումը՝
Դաշնակցությունը, իր ուղեկից միություններով, ընդառաջում է հրավերին, մասնակցում է հանդիպմանը՝ առաջնորդվելով իր ազգային - քաղաքական վարքագծով, որ ոչ այլ ինչ է, եթե ոչ հավատարմություն ու զորակցություն մեր պետականությանը, լավապես տարբերելով ու սահմանագծելով պետություն եւ իշխանություն հասկացությունները:
Եվ ելնելով այս իսկ սկզբունքից՝ միաժամանակ, ամենայն համոզումով ու մեր բոլոր ուժերով եւ միջոցներով անվերապահորեն զորակցում ենք ՀԵՄ-ի նախաձեռնած հրապարակային միջոցառումներին, որոնք ուղղված են կրթության նախարար Արայիկ Հարությունյանի` կրթական բնագավառում վարած ապազգային քաղաքականության դեմ, ինչպես նաև խստիվ ու միանգամընդմիշտ մերժում ենք մեր կուսակցության մեջ շերտեր որոնելու՝ ոմանց ապարդյուն փորձերը:
Հստակ պետք է դառնա անխտիր բոլորին, որ կա մե՛կ Դաշնակցություն, չկա՛, այսպես ասած, «դրսի» կամ «ներսի» դաշնակցական, այլ կա մեկ տեսակի դաշնակցական աշխարհի չորս ծագերում, որի երդումը մե՛կ է՝ ծառայել Հայաստանին ու հայությանը:
Հայ Յեղափոխական Դաշնակցության Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտե