կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-10 11:39
Առանց Կատեգորիա

Ինչու՞, կարող է որևէ մեկը պատասխանել. Համլետ Միքայելյան

Ինչու՞, կարող է որևէ մեկը պատասխանել. Համլետ Միքայելյան

Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Համլետ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես չեմ ուզում արտահայտվեմ նախարարի կամ նախարարության, կրթության այսօրվա վիճակի մասին, քանի որ մթնոլորտը շատ է քաղաքականացված, ամենուրեք ատելություն է, թշնամանք։ Բայց կարծում եմ, որ նախարարությունը պետք է իմանա այսպիսի ծրագրերի, աշխատանքների մասին։
Զար
մանում եմ նաև, որ մարդիկ ամեն ինչից խոսում են, բայց որ նախարարությունը ուսուցչությանն ուղղված 10 ամսագիր փակեց, վերացրեց, ոչ մեկը չի բարձրաձայնում։
Մի՞թե ավելորդ էին Հայոց լեզու և գրականություն, Մաթեմատիկան դպրոցում, Մարդ և հասարակություն, Նախաշավիղ և այլ ամսագրեր, որոնք այսօր չկան։
Ինչու՞, կարող է որևէ մեկը պատասխանել...»: