կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-09 15:39
Հասարակություն

Ինչո՞վ է վտանգավոր «թրթռացող» աչքը

Ինչո՞վ է վտանգավոր «թրթռացող»  աչքը

Պարզվում է աչքի թրթռոցը ոչ միայն տհաճ երևույթ է , այլ  կարող է լինել նաև բազմաթիվ հիվանդությունների ախտանիշ:

Աչքի թրթռոցը կոչվում է միոկիմիա: Այն  հիմնականում առաջանում է ակնագունդը շարժող մկանների հոգնածության արդյունքում : Այս դեպքում միոկիմիայի << բուժումը >>  շատ պարզ է ՝

  • Պահպանել  քնի ռեժիմը (  օրական 7-9ժամ)
  • Շատ երկար չնստել համակարգչի և հեռուստացույցի առջև
  • Երկար , լարված աշխատանքի դեպքում  պարբերաբար ընդմիջել , կատարելով  աչքերի մարզանք (  10 րոպեի ընթացքում հաջորդաբար նայել հեռու և մոտ առարկաներին , պտտել ակնագնդերը և այլն )
  • Սահմանափակել կոֆեին պարունակող ըմպելիքների ընդունումը (  սուրճ , սև թեյ և այլն )

 

Այլ դեպքերում , երբ աչքի թրթռոցը  ուղեկցվում է նաև բերանի անկյան և այտերի շարունակվող թրթռոցով , ջերմության բարձրացմամբ կամ ընդհանուր ինքնազգացողության վատացմամաբ , պետք է  անհապաղ դիմել բժշկի , քանի որ հնարավոր է ձեր մոտ առկա են  վահանաձև գեղձի , նյարդային համակարգի հիվանդություններ , B խմբի վիտամինների պակաս, Պարկինսոնիզմ , որոնք լուրջ բուժման կարիք ունեն :