Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մենք կովկասցի չենք, մենք արիացի ենք, պարո՛ն վարչապետ, կովկասցիներն այլ ժողովուրդներ են, մենք արիացիներ ենք. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «մենք՝ բոլորս, կովկասցի ենք, բարեբախտաբար» արտահայտությանն այսպես է հակադարձել ՀՅԴ անդամ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող հանրահավաքի մասնակից Գերասիմ Վարդանյանը:
Փաստենք, որ հայկական ակադեմիական պատմագիտությունը մերժում է հայ ժողովրդի՝ կովկասցի լինելու հանգամանքը: Պատմաբանները բազմիցս կոչ են արել զանգվածային լրատվության միջոցներին՝ «կովկասյան ժողովուրդներ» եզրույթի մեջ չներառել հայ ժողովրդին՝ բացատրելով նաև, որ Մեծ Կովկասի հարավային և հյուսիսային փեշերին ապրող ժողովուրդների՝ աբխազների, աբազինների, ադղների, չեչենների, ինգուշների, կաբարդինների, օսերի, Դաղստանի շուրջ 27 ազգությունների, լեզգիների, քարթվելական ժողովուրդների և այլոց շարքում չպետք է ներկայացնել նաև Հայկական լեռնաշխարհում ձևավորված հայ ժողովրդին:
«Հարգելի՛ս, Վանը կամ Մուշը չի՛ կարող Կովկասում լինել»՝ պատմաբաններն այսպես են հակադարձում բոլոր նրանց, ովքեր կրկնում են այս կոպտագույն սխալը:
Սեփական ժողովրդի արմատներից տոտալ անտեղյակ վարչապետին խորհուրդ կտայինք՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան փակման տանող օրենսդրական նախաձեռնությունների փոխարեն երբեմն ականջալուր լիներ այդ կաճառի ներկայացուցիչների խոսքերին:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետն այսօր հանդիպեց կառավարական շենքի առջև ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ՀՅԴ ՀԵՄ-ի ներկայացուցիչների հետ, որտեղ, ի պատասխան Գերասիմ Վարդանյանի հարցին՝ «(ԿԳՄՍ նախարարի – խմբ.) «մուտիլովշչիկ», «տասովշչիկ» բառապաշարով հրապարակային գրառումներ անելուն ինչպե՞ս եք վերաբերվում», վարչապետը պատասխանեց. «Հիմա մենք երկուսով կարող ենք խոսել, մենք՝ բոլորս, կովկասցի ենք, բարեբախտաբար, կարող է մի բան դուք էնպես չասեք…»: ՀՀ վարչապետի այս որակմանն էլ վերոնշյալ իր դիտարկմամբ հակադարձեց Գերասիմ Վարդանյանը:
Վահե Սարգսյան