Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Առաջին անգամ ՀՀ ղեկավարի պաշտոնական ելույթում հնչեցին Հայաստանի եւ առհասարակ տարածաշրջանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությանը վերաբերող լուրջ ու հիմնական գնահատականներ:
Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ այս մասին ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` անդրադառնալով ՀՀ նախագահի կիպրոսյան այցին:
Թուրքագետը կարեւորում է ՀՀ նախագահի ելույթի այն կետերը, որոնցում ընդգծված էր` Թուրքիան ՀՀ նկատմամբ շանտաժի քաղաքականություն է վարում: Ըստ Սաֆրաստյանի` առաջին անգամ պաշտոնական մակարդակով հայտարարվեց, որ Հայաստանը եւ’ բարոյական, եւ’ իրավական բոլոր իրավունքներն ունի Թուրքիայի հետ հարաբերություններում նախապայման առաջադրելու համար: Մյուս կարեւոր ձեւակերպումները, ըստ թուրքագետի, վերաբերում էին Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը:
«Նախագահի ելույթում շատ հստակ գնահատական տրվեց Թուրքիայի նեոօսմանիզմի գաղափարախոսությանը»,- ասաց Սաֆրաստյանը: Ըստ նրա` Թուրքիան Օսմանյան կայսրության փլուզումից ի վեր փորձում է նախկինում այս կայսրության կազմում գտնվող երկրների նկատմամբ գերիշխող դիրք զբաղեցնել: «Հայաստանը երբեք չի ենթարկվի»,-ասում է Սաֆրաստյանը: Նա հուսով է, որ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը չի փոխվի եւ դիվանագիտական այս նոր գիծը կշարունակվի: