Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այստեղ Արայիկ Հարությունյանի գործոնը չէ, նա կարող է ունենալ սեփական արժեհամակարգը: Խնդիրն այն է, որ նա իր արժեհամակարգը փորձում է պարտադրել: Մենք դա չենք ընդունում նախարարի քաղաքականությունը: ԿԳՄՍՆ-ն չպետք է նման քաղաքականություն վարի: Արայիկ Հարությունյանը, երբ ինչ որ ակնարկներ է անում նախարարության աշխատակիցների վերաբերյալ, պետք է հասկանա, որ նա 1.5 մլն դրամ աշխատավարձ ստացել է այդ նախարարության աշխատողների շնորհիվ: Սա ըննդիմության-իշխանության խնդիր չէ, ես վստահ եմ, որ իշխանության մեջ էլ կան մարդիկ, ովքեր չեն կիսում Արայիկ Հարությունյանի արժեհամակարգը». – Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը, ով ևս մասնակցում է ԿԳՄՍ նախարարության դիմաց ՀՅԴ ՀԵՄ-ի կազմակերպած և ԵՊՀ ուսանողների մասնակցությամբ նստացույցին՝ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:
Հիշեցում
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՅԴ ՀԵՄ-ը բողոքի ակցիա է իրականացնում՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ ԿԳՄՍ նախարարը անհամատեղելի է իր զբաղեցրած պաշտոնի հետ: