կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-06 23:02
Տարածաշրջան

Թուրքիայում լրագրողներ են դատապարտվել

Թուրքիայում լրագրողներ են դատապարտվել

Թուրքիայում հերթական անգամ լրագրողներ են ազատազրկման դատապարտվել, տեղեկացնում է  ermenihaber-ը:

Բիթլիսի ծանր հանցագործությունների դատարանը լրագրող Ուղուր Յըլմազին դատապարտել է  6 տարի 10 ամիս 15 օրվա ազատազրկման՝ «զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու» (Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցություն»-ՔԲԿ/PKK ռազմաքաղաքական կազմակերպություն) և «զինված խմբավորման պրոպագանդա կատարելու» մեղադրանքով։ Վերջինս 2017թ․ հուլիսի 17-ից կալանավորված է և գտնվում է Էլազըղի բանտում։ Դատավարության ողջ ընթացքում նա ոչ մի անգամ անձամբ դատարան չի բերվել, այլ ցուցմունք է տվել հեռահաղորդակցման միջոցների օգնությամբ։

Իսկ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա կատարելու» մեղադրանքի հիման վրա  լրագրող Բերզան Գյունեշին դատապարտվել է 3 տարի 5 ամիս 15 օր ազատազրկման։