Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրող Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Դպրոցում, որտեղ սովորում են երեխաներս, հայոց լեզուն և հայոց պատմությունը հատուկ հիմքերի վրա են դրված: Երեխաները ստանում են այն գիտելիքը, որը հետագայում եթե անգամ պատմաբան կամ բանասեր էլ չլինեն, իրենց պետք է լինելու գրագետ հայ լինելու համար: Սա պարտադիր հիմքերի մասին:
Պետական միջոցներով և պետական հաստատություն համարվող մեկ այլ, օրինակ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ընտրել է այլ տարբերակ՝ ազատություն, ընտրության հնարավորություն: Ավագ որդիս 2 տարի այնտեղ հաճախեց, արդյունքում ստացավ 0 գիտելիք հայերենից: Թեև ուսուցիչը լավ մասնագետ էր, սրտացավ, բայց դպրոցի կրթական համակարգը իր ընտրության արհեստածին մեթոդներով, կամ ավելի ճիշտ, մեթոդների բացակայությամբ՝ կարող է սովորել, կարող է նաև չսովորել, ուղղակի խարխլում է երեխայի կրթական աճի կառույցը: Առաջիկայում, իհարկե, այդ «կրթական հաստատության» նորարարությունների մասին այլ մանրամասներ կգրեմ, բայց փորձը ցույց է տալիս, որ այնտեղ մարդկանց քմահաճույքին թողնված կրթությունը փորձանք է դառնում նույն այդ երեխաների համար:
Ամենալավ բնորոշումը՝ Երևանի դպրոցներից մեկի ուսուցիչն ասում էր՝ երբ այդ կրթահամալիրում սովորած երեխա են տեղափոխում մեզ մոտ, առնվազն մեկ տարի մենք մեզ դժբախտ ենք զգում...
Սա կրթության ազատականացման մասին»: