կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-25 17:24
Քաղաքական

Փաշինյանը, Սահակաշվիլին և Զելենսկին նույնությամբ փորձանք են իրենց երկրի համար․ Տիգրան Քոչարյան

Պոպուլիզմն, իրոք, դարձել է կործանիչ բոլոր այն երկրներում, որտեղ այն հաղթում է։ Եթե տեսնենք 3 վառ պոպուլիստների ճակատագիրը, կտեսնենք, որ նման են իրար․ առաջինը՝  Միխեիլ Սահակաշվիլին է, երկրորդը՝  Նիկոլ Փաշինյանը, երրորդը՝ Զելենսկին։  Երեքից և ոչ մեկը գրեթե պետական կառավարման փորձ չի ունեցել  և պետություն հասկացությունից գաղափար չի ունեցել, մամուլի ասուլիսում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

«Փաշինյանը, երբ եկավ իշխանության, հակառուսական գործողություններ սկսեց․ Ռուսաստանն առանձնապես ոգևորված չէր՝ պաշտպանելու  մեզ,  նաև՝ երբ Ռուսաստանը որոշեց  խառնվել ու պաշտպանել Հայաստանի շահերն ինչ-որ կերպ, Հայաստանը 44 օր անընդմեջ մերժեց Ռուսաստանի առաջարկները,  և եթե Ռուսաստանը չհայտնվեր Ստեփանակերտում, առանց  ոչ մեկին հարցնելու, իսպառ կորցնելու էինք Արցախը։ Այս երեքն էլ իրենց երկրի համար փորձանք են»,-նշեց Տիգրան Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։