|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սաուդյան Արաբիայում «Ալ-Ջազիրա» թերթի լրագրողին ժամանակավորապես ազատել են աշխատանքից նրա համար, որ երկրի թագավորի` Սալման Սաուդին նվիրված այնպիսի նյութեր էր գրում, որոնք կարելի կլիներ կիրառել միայն Ալլահի վերաբերյալ, մասնավորապես թագավորին անվանում էր «ալ-խալիմ» և «շադիդ ալ-իկաբ»: «Ալ-խալիմ»-ը իսլամում համարվում է Ալլահի 99 անուններից մեկը, «շադիդ ալ-իկաբ»-ն էլ կիրառելի է միայն Ալլահի դեպքում, և ոչ` մահկանացուների դեպքում:Նշենք, որ «Ալ-Ջազիրա» թերթը կապ չունի կատարական համանուն մեդիահոլդինգի հետ:
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, գովաբանող տեքստը դուր չի եկել հենց թագավոր Սալմանին: Նա իր դժգոհությունը հայտնել է նախարարներից մեկին, որից հետո այդ լրագրողիրն ժամանակավորապես հեռացրել են աշխատանքից: