Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը, արձագանքելով իրավապաշտպան Արթուր Սաքունցի հարցադրմանը, թե ինչո՞ւ ՊՎԾ-ն ստուգումներ չի իրականացրել պաշտպանության նախարարությունում, հայտնել է, որ Փաշինյանը չի թույլատրել:
«ՊՎԾ պետ նշանակվելուց հետո առաջին պայմանավորվածությունը, որ եղել է Փաշինյանի հետ, պաշտպանության նախարարությունում մեծ թափով ուսումնասիրություն անելուն է վերաբերել, որի մասին հրապարակային խոսել եմ. տեսանյութերը շատ են համացանցում։ Կարճ ժամանակ անց, Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց, որ ՊՆ մտնենք»,- մեկնաբանել է ՊՎԾ նախկին պետը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն քրեական հետապնդում է սկսել Նիկոլ Փաշինյանի կողմից 2018թ.-ին պաշտպանության նախարար նշանակված Դավիթ Տոնոյանի և նրա խորհրդական Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) նկատմամբ: Համաձայն մամուլի հրապարակումների՝ նրանք 2018թ.-ի դեկտեմբերին անորակ զենք են մատակարարել ՊՆ-ին՝ պետությանը պատճառելով 2 միլիարդ դրամի վնաս: