Փոխարժեքներ
27 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
Առաջին օրինակը տվեց կոմունիստական վարչակարգի ավարտից հետո եկած առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։ Ինչպես այդ մասին պատմեց Պետական բանկի նախագահ Իսահակյանը,բուհի նախկին դասախոսը դարձավ «շարժման» գաղափարախոսը,իսկ պառլամենտական ընտրությունների հաղթանակից հետո՝ կառավարության ղեկավարը։ Այդ աններկայանալի եւ խղճուկ մարդու ճակատագիրը բավականին հատկանշական է։ Ճիզվիտական ժպիտը դեմքին այս մարդն ամբողջովին համապատասխանում էր 90-ական թվականներին իշխանության կառույցներում տեղի ունեցող իրարանցումներին։ Այն տպավորությունն է ստեղծվում, որ նա ի սկզբանե թույլ տվեց կոպիտ սխալ՝ համաձայնելով գրավել վարչապետի պաշտոնը եւ ՀՀՇ-ի իրական ղեկավարությունը հանձնելով իր գերեզմանափոր Վանո Սիրադեղյանին։
Մանուկյանի կողմից իրագործված առաջին հսկայական ծրագիրը,որն ուղղված էր (կարելի է ենթադրել) սեփական գրպանը հարստացնելուն եւ իրականացվեց Մոսկվայի խոշոր դրամատան հետ,մեծ աղմուկ հանեց եւ սուր նախանձ առաջացրեց «շարժման» մեջ, առաջին հերթին՝ նրա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ։ Գործարքը հետեւյալն էր. խնայդրամարկղի 40 միլիարդ ռուբլին կես տարվա ընթացքում պտտում էր Մոսկվայի բանկը՝ աներեւակայելի մեծ տոկոսներով։ Բայց գանձած այդ բարձր տոկոսներն անհամեմատելի էին հանրապետության պահեստներում գտնվող ապրանքների հետ,որոնք հասել էին նոր իշխանության ձեռքը՝ որպես խորհրդային իշխանության ժառանգություն։ Բազմաթիվ վկայությունների համաձայն՝ այդ ամբողջ ժառանգությունը դրվեց վաճառքի,այդ թվում նաեւ՝միլիոնավոր տոննա սննդամթերք,վառելանյութ,շինանյութեր,դեղորայք եւ թանկարժեք սարքավորումներ,որոնք 1988-89թթ. գթասիրտ մարդկության կողմից ուղարկվել էին երկրաշարժից տուժած գոտու համար։ Մի խոսքով՝ խորհրդային տնտեսական ժառանգության սերուցքը քաշեց Վազգեն Մանուկյանը,որի համար մեկ ու կես տարի անց ստիպված եղավ զրկվել վարչապետի պաշտոնից, իսկ ավելի առաջ՝ 1991թ. աշնանը, ՀՀՇ-ի համագումարում «կուսակցական» նկատողություն ստացավ,որի ընթացքը նմանվում էր կոմկուսի վատագույն ավանդույթներին։ Ձեւականորեն նրան մեղադրեցին սխալ տնտեսական քաղաքականության մեջ,իսկ իրական մեղադրանքն այն էր,որ յուրացրածը չէր կիսել ընկերների հետ։
Հենց նա դրեց կադրային քաղաքականության այն զզվելի կարգը,որի համաձայն, կարծես թե ծաղրելով հասարակությանը, դրամ բերող յուղոտ պաշտոնների նշանակվում էին «պոկերի» նրա ընկերները։
Այս իմաստով ամենատպավորիչ անձնավորությունը Եսայի Ստեփանյանն էր,կրկին բուհական մի անհաջողակ,որը 2 տարվա ընթացքում «շարժման» գանձապահն էր եւ, որպես պարգեւատրում, նշանակվեց արտաքին տնտեսական կապերի նախարար։ Երբ պառլամենտում քննարկվում էր նախարարի պաշտոնում նրա նշանակումը,Ստեփանյանը շփոթության մեջ գցեց նույնիսկ նոր ալիքի ժողովրդի ընտրյալներին (որոնցից կեսը իրենից ավելի անհաջող էին),հայտարարելով,թե մտադիր է ստեղծել հայկական առեւտրական նավատորմ,որից հետո մամուլում նրան սկսեցին անվանել «ծովակալ»։
Արտաքին տնտեսական հարաբերություններ ստեղծելու համար Հայաստանի արդյունաբերության զարգացման իմաստով ամենահարմար ժամանակն էր։ Հայաստանի արդյունաբերությունն աշխատում էր գրեթե իր կարողությունների ամբողջ ուժով, եւ նրա հետ համագործակցության մեջ շահագրգռված էր ամբողջ Մերձավոր եւ Միջին Արեւելքը,հատկապես՝ հայկական Սփյուռքի գործարար շրջանակները։ Իսկ «ծովակալը» այդ ժամանակ ոչ մի իրական պայմանագիր չկնքեց։ Ավելին՝ սեփական չարամտությունից,կամ բոսի թելադրանքով,կամ բնական ագահությունից ելնելով,հազարավոր ձեռնտու գործարքներ չկնքվեցին,ու Հայաստանի ձեռնարկությունները մատնվեցին անգործության։ Իսկ 1992թ. երբ տնօրենը հրաժարական տվեց,«ծովակալը» կայծակնային արագությամբ փախավ արտասահման՝ իր հետ վերցնելով ՀՀՇ-ի գանձարանը,որի ղեկավարն էր շարունակում մնալ։
Տարիներ անց (արդեն 1999թ.) մեկ ուրիշ նախկին վարչապետ՝ արդեն հիշատակված Հ. Բագրատյանը խոստովանեց,որ «Եսայու միլիոնները» գոյություն ունեին, եւ ինքն անձամբ պահանջել է նրա ու նրա ընտանիքի վերադարձը Բուլղարիայից եւ,իբր թե, հասել է իր նպատակին։ Անշուշտ,ստում էր։ Այդ միլիոնները Հայաստան վերադարձնելու մտադրություն չկար,նրանք ՀՀՇ-ի ղեկավարների անձեռնմխելի գումարներն էին,որոնք անհրաժեշտ էին,եթե ղեկավարությունը շտապ կարգով փախչեր երկրից։ Սակայն միայն Եսայի Ստեփանյանով կադրային խայտառակությունը չէր ավարտվում։
Վարչապետ Մանուկյանի ժամանակ փոխվարչապետի պաշտոնի շուրջը պտտվում էր Երեւանի երիտասարդական պալատի նախկին պահեստապետ Գեւորգ Վարդանյանը («Ժոկո»),որը անխորտակելի պնակալեզ էր,ավելի ուշ պաշտպանության նախարարությունում գրավում էր տնտեսական պաշտոններ,իսկ 1999թ. գրավեց նախարարի պաշտոն։ Վարչապետի շուրջը պտտվող մյուս անձնավորությունը Կոմերիտմիության թանգարանի նախկին տնօրեն Կտրիճ Սարդարյանն էր՝ հոգեկան եւ ֆիզիոլոգիական պաթոլոգիաներով մի անձնավորություն,վախկոտ եւ միաժամանակ աներեւակայելիորեն լկտի։ Երբ նա պաշտոնազրկվեց փոխվարչապետի պաշտոնից,տարիներ շարունակ հանդես էր գալիս Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդականի պաշտոնում՝ ներքին քաղաքականության գծով (փոխարինելով նախագահի ապագա խնամի Դավիթ Շահնազարյանին)։ Կտրիճ Սարդարյանը 1997թ. ամռանը եւ աշնանը փորձում էր տեսականորեն համաձայնողական գիծը Ղարաբաղի խնդրում։ Բայց Սարդարյանի ներքին անհավասարակշռությունը հայտնի դարձավ իշխանության գլուխ անցնելուց շատ ավելի առաջ։ 1985 կամ 1986թ. Կոմերիտմիության թանգարանի աշխատակցուհիներից մեկը,կարծեմ՝ գրադարանավարուհին,որը բախումների մեջ էր տնօրենի հետ,նրան մեղադրեց սեքսուալ ոտնձգությունների,նույնիսկ բռնաբարություն կատարելու փորձի մեջ։ Նա բողոք գրեց Կոմերիտմիության Կենտկոմին եւ Մշակույթի նախարարությանը (թանգարանը ենթարկվում էր այդ երկու կազմակերպություններին) այն հույսով,որ իր պատվի վրա կատարված ոտնձգությունը կպատժվի կուսակցական եւ վարչական կարգով։ Այն ժամանակ դատարանին դիմելն ընդունված չէր եւ բացի դրանից,տուժածը ոչ մի ապացուցյ չուներ։ Բողոքի քննարկումը տեղի ունեցավ Մշակույթի նախարարությունում նախարարի տեղակալ Ռուբեն Սաթյանի մոտ։ Ինձ հանձնարարված էր ներկա գտնվել այդ քննարկմանը եւ ամբողջ հնարավորությամբ պաշտպանել Սարդարյանին, քանզի վերջինս՝ արտասուքն աչքերին,համոզել էր Կենտկոմի քարտուղարներից մեկին,որ ինքը մեղավոր չէ, եւ մեղադրանքը շինծու է, եւ որ ինքը նույնիսկ ուրիշի պատիվը խլելու կարողություն չունի։ Այո,այդ մասին վկայում էր նրա ամբողջ կերպարը… Անշուշտ, հասնելով իշխանության,բնության կողմից շրջանցված այդ անձնավորությունը պետք է սկսեր ամբողջ մարդկությունից վրեժ լուծել ու այդպես էլ եղավ։
Շարունակելի