Փոխարժեքներ
27 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
Yerkir.am-ը հատուկ շարքով հատվածաբար ներկայացնում է Մյունխենի Հայկական հարցերի հաստատության կողմից հրատարակված «Հայ դիվականության պատմություն» գրքույկը (հեղինակ՝ Վարդան Գրիգորյան): Լուսահոգի Էդուարդ Հովհաննիսյանի թարգմանությամբ և առաջաբանով հրատարակված նշյալ աշխատանքը շարադրվել է 1997-2002 թթ.: Այն նվիրված է 1990-ական թթ. նորանկախ Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին, դեպքերին ու առանցքային դեմքերին:
Երկու խոսք թարգմանչի կողմից
Վերջին 10-15 տարիների ընթացքում մեզ հետ կատարվածը ո՛չ տրամաբանություն ունի,ո՛չ իր փիլիսոփայությունը,ո՛չ արտաքին աշխարհի դավադրություն էր եւ ո՛չ էլ հերթական գաղափարախոսական պոռթկում,չնայած նրան,որ այդ ամենը առկա էր կատարվածի մեջ,սակայն ոչ որպես հայկական գործոն,այլ որպես պատահածը հայացնելու փորձ։
Մեր պատմության ընթացքում այդ փորձերը հաճախ ավարտվել են հաջողությամբ, եւ մենք կարողացել ենք հայացնել քրիստոնեությունը, մաքսիզմը, ժողովրդավարությունը, ընտանիքը, պատմությունը, արվեստը,ազգային գաղափարախոսությունն ու այն ամենը,ինչը կրում էր հակամարդկային բնույթ եւ,ըստ էության,հայացման ենթակա չէր։ Այնուամենայնիվ,մենք հայացնում էինք դրանք եւ այդ հարցում որեւէ դժվարություն չունեինք։ Ճիշտ այստեղ էլ պարզվեց,որ բոլոր նախորդ «հայացումները» կեղծ էին ու շինծու,որովհետեւ հայացված չէր մեր մտածելակերպը,մեր հավատը եւ մարդկային հիմնական բոլոր արժեքները,ինչպիսիք էին անհատական եւ հավաքական շահերի հավասարակշռությունը,ամոթի զգացումը,գթությունը,զոհաբերությունը,մեզանից ավելի կարեւոր արժեքների ճանաչումը եւ այն ամենը (Վլադիմիր Սոլովյով),ինչը մարդուն տարբերում է մյուս շնչավորներից։ Ուրեմն,մեզ հետ պատահածի գլխավոր պատճառը մենք պետք է որոնենք մեր մեջ։
Ես փորձեցի որոնել,բայց այդպես էլ ոչինչ չգտա։ Այդ պատճառով էլ այն ամենը,ինչ ես գրել եմ այդ մասին,ինչ դուր չի գալիս։ Ավելին,ես համարում եմ,որ այդ հարցում ընկել եմ ուրիշների՝ ռուսների,ամերիկացիների,գերմանացիների,տարբեր կուսակցությունների ազդեցության տակ եւ ինձ չհաջողվեց գրել այն ամենը, ինչը ոչ ոք չի համարձակվում գրել։
Եվ ահա,մի օր ձեռքս ընկավ Վարդան Գրիգորյանի փայլուն ուսումնասիրությունը, եւ փոթորկված հոգիս անմիջապես խաղաղվեց եւ հասկացա,որ այն անպայման թարգմանել է պետք։
2003թ. նոյեմբերի 1-ին ես սկսեցի թարգմանել այդ գիրքը եւ մեկ ամսում ավարտեցի,սակայն ուրախության փոխարեն տխրություն ապրեցի, որովհետեւ գիտեի,որ այդպիսի կարեւոր աշխատանք այլեւս չի վիճակվելու կատարել։
Ոչ մեկին հատուկ շնորհակալություն չեմ հայտնում,քանզի իմ բոլոր օգնականները Գերմանիայի Հայկական Հարցերի Հաստատության աշխատակիցներն են։ Միակ մարդը,ում երախտապարտ եմ,գրքի հեղինակ Վարդան Գրիգորյանն է,որն ինձ ազատեց շատ ծանր պարտականությունից,պարտականություն,որը ես երբեք իր նման փայլուն ձեւով չէի կարող կատարել։
Դժբախտաբար,այսօր հայրենիքում հայկական անելիք չկա, եւ այն, ինչ արվում է ու դեռ պիտի արվի,ոչնչով չի տարբերվելու Ուրուգվայում, Լիբանանում կամ Բելգիայում անելիքներից։ Միակ բանը,որ դեռեւս հնարավոր է անել,քաղաքական դաշնակիցների ընտրությունն է,որոնց շահերը համընկնում են հայկական շահերի հետ։ Այդ միակ հնարավոր թվացող անելիքն իրականում հնարավորություն չէ,քանզի միջազգայնականության,ժողովրդավարության,մարդու եւ հրեաների իրավունքների պաշտպանության,գլոբալիզացիայի եւ ազգերը վերացնելու անհրաժեշտության խլացնող աղմուկի մեջ մեր ձայնը չի լսվի։ Մնում է,որ հրապարակ իջնեն այդ աղմուկը խլացնողները եւ մեր միաբեւեռ աշխարհում երկրորդ բեւեռ ստեղծողները։ Եվ,ահա,այդ երկրորդ բեւեռում մենք՝ հայերս,կգտնենք մեր իսկական տեղը՝ առանց լեւոնների,վանոների,բաբիկների,ժիրայրների,բագրատյանների եւ բոլոր նրանց,ում մասին պատմում է Վարդան Գրիգորյանը։
Մյունխենի Հայկական Հարցերի Հաստատության տնօրեն՝ Էդուարդ Հովհաննիսյան
Նախաբան
Խոստովանեմ,որ դժվարանում եմ սահմանել այս գրքի տեսակը։ Հազիվ թե սա ժամանակագրություն է չնայած նրան,որ դեպքերը նկարագրվում են ժամանակագրական հերթականությամբ։ Վստահ եմ,որ սրանք հիշողություններ չեն,քանզի հեղինակը մասնակից եւ վկա է եղել ոչ բոլոր նկարագրվող դեպքերին։ Գիրքը գեղարվեստական ստեղծագործություն կոչելուց վճռականորեն հրաժարվում եմ,բայց դրա հետ միասին նկարագրվածը չի կարելի անվանել հրապարակախոսական հետազոտություն,ենթակայական ընկալումը անհերքելի փաստի մակարդակի վրա չբարձրացնելու համար։
Միակ բանը,որ կասկածից վեր է,մտադրության ստեղծագործական բացարձակ անկախությունն է եւ այն,որ գիրքը ոչ մեկի կողմից պատվիրված չէ։ Ընդհակառակը,այս գիրքը գրելու նախաձեռնությունը հեղինակի համար անշնորհակալ գործ էր,քանզի նա ստիպված եղավ հակադրվել սեփական քաղաքական եւ այլ համակրանքներին։ Անշուշտ,գրքի մեջ հարցերն ավելի շատ են, քան նրանց պատասխանները, ինչը բնորոշ է ամբողջ հայոց պատմությանը,հատկապես նոր եւ նորագույն շրջանների պատմությանը։
Առաջին հերթին խոսքը մեր բուն ազգային հարցի մասին է,որը դարձել է ճակատագրական հարց, եւ որի պատասխանը մենք չենք կարողանում գտնել ահա արդեն 17 հարյուրամյակների ընթացքում։ Ինչի՞ համար հարցի պատասխանն է,որը կարծես թե գտնվում է մակերեսի վրա։ Իսկ դա նրանից է,որ ո՛չ մեր մտավորականները,ո՛չ արվեստագետները,առավելեւս ՝ ո՛չ քաղաքական գործիչները չեն համարձակվում բարձրաձայն ասել այն,ինչն արդեն վաղուց կռահել են, եւ ոչ միայն նրանք…
Շարունակելի